Posted in Նախագծեր

Մայիս ամսվա նախագիծ

Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
Continue reading “Մայիս ամսվա նախագիծ”
Posted in Նախագծեր

Պլեներ նկարչություն

Օր` մայիսի 7

Ժամը ` 11։00-12։00

Նպատակը` սանը բացօթյա , Հյուսիսի լանջերին կազմակերպել նկարչություն։

Ընթացքը` սաները լանջերին ինչպես իրենց է հարմար  նկարում են այն ինչ ուզում են, մեկը նստած , մյուսը պառկած , մեկը կանգնած և այս ամենը կոմիտասյան հնչյունների ներքո։

Արդյունքը` բլոգում։

Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Զատկածեսով սկսված ապրիլը  մտավ իր սիրուն  ու տաք գործունեության մեջ։ 

Ընտանեկան  նախագծերով  ներկայացան մեր սաները,այնքան բազմտեսակ ուտեստներով, ազգային խաղերով, պատարագին մասնակցելով, ձվակռիվմերով , էլ ո՞րն ասեմ։ Այնքան հավեսով էին սաները մասնակցում։

Ծեսին հաջորդեզ մայրիկատոնը։ «Ձոն մայրերի» նախագծի շրջանակում մենք պատրաստեցինք այլընտրանքային թաղարներ, որի ընթացքում համագործակցեցինք Ալիսա Գևորգյանի և Անժելա Բլեյանի հետ։

Այս  ամսվա կարևոր նախագծերից մեկն էլ խառնաշփոթ նախագիծ էր, այն , որ չգիտեիր, թէ  ինչու  են մատիկները այդքան տարբեր, ինչու  են կոնֆետներ աճում խոտերի փոխարեն կամ` այդ  ինչպե՞ս է գնդակը քայլում գլխի վրայով։ Մի լավ զարմացանք թարս  օրվա համար, դե այն պատմությունը, որ հողաթափիկները ձեռքերին էին նստել։ Ռոդարիական մարզախաղերով , խաղ-թատրոնով

Ամսվա մեջ կատարեցինք բնագիտական փորձեր, այլընտրանքային նկարչություն, խաղացինք ազգային և բակային խաղեր։

Ամիսն ամփոփեցինք ծննդյան ծեսերով՝

Լրացվում է….

Posted in Հաշվետվություն

Հավաքից հավաք հաշվետվություն