Posted in Հաշվետվություն

Սեպեմբերի 2-6-ի հաշվետվությունը

Ուսումնական տարին ես սկսեցի նոր գործընկերոջ ՝ Լուսինե Հովհաննիսյանի հետ։ Հյուսիսային դպրոց-պարտեզում շարունակվում է ընդունելությունը և մենք ունեցանք նոր սաներ՝ սեբաստացիներ։

Սեպտեմբերի առաջին շաբաթը հագեցած էր և սաները շատ ոգևորված էին ։ Շաբաթը սկսվեց ուրախ և հետաքրքիր փրփրանկարչությամբ։ Նկարչությունը նախատեսված էր սեղանի վրա, սակայն սաները ընթացքում սկսեցին նկարել մեկը մյուսի շորերին, դեմքին և ոտքերին։

«Բարև ես․․․․» նախագծի շրջանակումը այցելեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց , որպեսզի սաները կավով ծեփեն իրենց պատկերները ընկեր Տաթևի օգնությամբ։ Նախագծի ընթացքում նաև սաների հետ պատրաստեցին մի տեսանյութ , որտեղ նրանք հպարտությամբ ներկայանում էին որպես «սեբաստացի»։

Շաբաթվա ընթացքում ունեցանք ևս մեկ այլ այլընտրանքային նկարչություն, որի ժամանակ սաները նկարեցին այլընտրանքային տարբերակով ՝ պառկած։

Շաբաթը ավարտեցինք ինքնաշեն խաղալիքով ։ Երկու խմբի սաների հետ  պատրաստեցինք ինքնաթիռներ՝ օգտագործեցլով  ամրակներ և բժշկական փայտիկներ։

Սեպտեմբերի 2-ին և 5-ին ունեցանք դաստիարակների առցանց քննարկում։ Քննարկեցինք և որոշեցինք հետևյալ նախագծերը՝

«Նոր սեբաստացիների մուտքը»

Այս նախագծի նպատակն այն է , որ մենք ճանաչենք մեր նոր ընկերներին , ծանոթանանք նրանց նախասիրություններին, հմտություններին, ընտանիքի անդամներին ․․․․․․․․․․․

«Իմ նոր խաղալիքը»

Սաները ծնողների հետ գնում են խանութ, որ պարտեզի ընկերների համար գնեն խաղալիք ։ Այս նախագծի նպատակն է , որ սաների մեջ արթնացնենք ընկերասիրությունը ՝ կարողանան կիսել ընկերների հետ իրենց խաղալիքները։

«Աշնանային լողափ»

Չնայաց այն փաստին , որ աշնանային եղանակը հով է  Հյուսիսային դպրոց-պարտեզում շարունակվում է «Ուրախ լողափ» տրամադրությունը։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s