Posted in Հաշվետվություն

Սեպտեմբերի 16-20-ի հաշվետվությունը

Այս շաբաթ նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակաների վերապատրաստման շաբաթն էր : Շաբաթը սկսեցինք շատ ուրախ և ոգևորված : Ամեն առավոտ սաներին ընդունելուց հետո կազմակերպում ենք ուրախ նախավարժանք , որի ընթացքում մարզվելուց բացի դառնում ենք տարբեր կենդանիներ: Սաների հետ կատարեցինք սերմնացան , որի ժամանակ ուսումնասիրեցինք , համեմատեցինք լոլիկի և վարունգի սերմերը, նաև ուսումնասիրեցինք իսկական լոլիկն ու սերմը։  Ամեն շաբաթվա պես այս շաբաթ էլ այցելեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, այս անգամ կավով ծեփեցինք մեր սիրելի մրգերն ու բանջարեղենը։ Այնուհետև ընկեր Հասմիկի հետ միասին բակում կազմակերպեցինք և երգեցինք մեր երգերը։  Սովորեցինք նաև «Ծիտն ու բազեն» բանաստեղծությունը։

Եվ  վերջապես մեր մոտ էլ հյուր եկան վերապատրաստվողները ։ Առավոտյան նախավարժանքից հետո դուրս եկանք շրջայցի ։ Հյուսիսում նրանք շատ հավանեցին Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, ընկեր Տաթևի աշխատանքները և այլն ։ Խումբ վերադառնալուց հետո գնացինք նախաճաշ բերելու։ Նախաճաշից հետո սաների հետ միասին  ընթերցեցինք և վերլուծեցինք  Դ. Բիսեթ՝«Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը » հեքիաթը, այնուհետև պլաստիրինով պատրաստեցինք հետաքրքիր կերպարներ՝ մարդուկ , տնակ, եկեղեցի , արև ։

Դաստիարակի օրագիր՝

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s