Posted in Նախագծեր

Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագծեր և գործունեություն

IMG_1205

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լաողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Կոմիտասյան օրեր`
  • Երգեր՝ . հացթխիկի, թթուդրիկի երգեր …
  • Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», Ջանի Ռոդարի՝« Սակալա պակալա »
  • Խնկոյանական շարք`…
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….

30․09․2019-04․10․2019

Կոմիտասյան օրեր՝ սեպտեմբերի 24- հոկտեմբերի 10

Երկուշաբթի —   երգերի, պարերի և խաղերի ուսուցում՝ Հասմիկ Մաթևոսյան ։

Երեքշաբթի— Կավագործություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։ Սաները ընկեր Ալիսայի օգնությամբ ծեփելու են տարբեր կերպարներ Կոմիտասի երաժշտության ներքո

Չորեքշաբթի- երգերի, պարերի և խաղերի ուսուցում՝ Հասմիկ Մաթևոսյան ։

Հինգշաբթի — Բակային խաղեր՝ Կոմիտասի երաժշտության ներքո սաների հետ բակում կազմակերպում ենք տարբեր խաղեր ։

ՈՒրբաթ- Բնագիտական փորձ, որի համար անհրաժեշտ է վիտամին C, ձիթայուղ, ջուր , գունանյութ և ապակե տարա։

 

07․10․2019-11․10․2019

Երկուշաբթի — Հեքիաթների ռադիոգիրք՝ սաները պատմում են Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»

Երեքշաբթի— Այլընտրանքային նկարչություն

Չորեքշաբթի- երգերի, պարերի և խաղերի ուսուցում՝ Հասմիկ Մաթևոսյան ։

Հինգշաբթի — Խաղողի ծես ՝պատրաստում ենք մաճառ

ՈՒրբաթ- Ես կարողանում եմ ։ Սաները ինքնուրույն ցուց կտան թե ինչպես է իրնեց օրն անցնում նախակրթարանում։

 

Հոկտեմբերի 12-31 «Խնկոյանական օրեր»:

14․10․2019-18․10․2019

Երկուշաբթի — Սաների հետ պատմելու ենք Աթաբեկ Խնկոյանի մասին  և սովորելու ենք բանաստեղծություններ՝ «Բկլիկ ձկնիկ», «Գիշեր»

Երեքշաբթի— Միջավայրի խնամք։ Չնայած որ ամեն օր բակը մաքրում ենք աղբից և չորացած տերևներից , նաև կխնամենքմեր տնկած ծառերն ու ծաղիկները

Չորեքշաբթի- երգերի, պարերի և խաղերի ուսուցում՝ Հասմիկ Մաթևոսյան ։

Հինգշաբթի — Ստվերախաղ

ՈՒրբաթ- Իմ թաղը ։ Իմ թաղը նախագծի շրջանակներում  մենք այցելում ենք  սաներից  մեկի բակ, որտեղ մեզ պատմում են  իրենց շենքի մասին, հարակից տարածքի և հետաքրքիր պատմություններ են պատմում բակի հետ կապված։

 

21․10․2019-25․10․2019

Երկուշաբթի — երգերի, պարերի և խաղերի ուսուցում՝ Հասմիկ Մաթևոսյան ։ 

Երեքշաբթի— Նկարչություն ՝ սպիտակաձավարով

Չորեքշաբթի- երգերի, պարերի և խաղերի ուսուցում՝ Հասմիկ Մաթևոսյան ։

Հինգշաբթի —Բարի լո՜ւյս, Ագարակ

ՈՒրբաթ- Թթուդրիկ՝ սաները հագնում են խոհանոցային գոգնոցները և գլխարկները, լվանում են անհրաժեշտ բանջարեղենը։ Սաների հետ միասին ուսումնասիրում , համտեսում ենք , այնուհետև բանջարեղենից ստանում ենք տարբեր կերպարներ։ Եվ այդպես համ խաղում ենք , համ համտեսում ենք  նաև աշխատում ենք ։

 

28․10․2019-01․11․2019

Երկուշաբթի — Բլբլան ռադիո ՝ սաները պատմում են ագարակի, կենդանիների մասին

Երեքշաբթի— Պատրաստում ենք երաժշտական գործիք

Չորեքշաբթի- երգերի, պարերի և խաղերի ուսուցում՝ Հասմիկ Մաթևոսյան ։

Հինգշաբթի — Ազգային խաղեր՝ «Աքլորակռիվ», «Գոմշակռիվ», «Պարան քաշոցի»

ՈՒրբաթ- Պատրաստում ենք ինքնաշեն խաղալիք

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s