Posted in Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական տարին ես սկսեցի նոր գործընկերոջ ՝ Լուսինե Հովհաննիսյանի հետ։ Հյուսիսային դպրոց-պարտեզում շարունակվում է ընդունելությունը և մենք ունեցանք նոր սաներ՝ սեբաստացիներ։

Սեպտեմբերի առաջին շաբաթը հագեցած էր և սաները շատ ոգևորված էին ։ Շաբաթը սկսվեց ուրախ և հետաքրքիր փրփրանկարչությամբ։ Նկարչությունը նախատեսված էր սեղանի վրա, սակայն սաները ընթացքում սկսեցին նկարել մեկը մյուսի շորերին, դեմքին և ոտքերին։

«Բարև ես․․․․» նախագծի շրջանակումը այցելեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց , որպեսզի սաները կավով ծեփեն իրենց պատկերները ընկեր Տաթևի օգնությամբ։ Նախագծի ընթացքում նաև սաների հետ պատրաստեցին մի տեսանյութ , որտեղ նրանք հպարտությամբ ներկայանում էին որպես «սեբաստացի»։

Շաբաթվա ընթացքում ունեցանք ևս մեկ այլ այլընտրանքային նկարչություն, որի ժամանակ սաները նկարեցին այլընտրանքային տարբերակով ՝ պառկած։

Շաբաթը ավարտեցինք ինքնաշեն խաղալիքով ։ Երկու խմբի սաների հետ  պատրաստեցինք ինքնաթիռներ՝ օգտագործեցլով  ամրակներ և բժշկական փայտիկներ։

Սեպտեմբերի 2-ին և 5-ին ունեցանք դաստիարակների առցանց քննարկում։ Քննարկեցինք և որոշեցինք հետևյալ նախագծերը՝

«Նոր սեբաստացիների մուտքը»

Այս նախագծի նպատակն այն է , որ մենք ճանաչենք մեր նոր ընկերներին , ծանոթանանք նրանց նախասիրություններին, հմտություններին, ընտանիքի անդամներին ․․․․․․․․․․․

«Իմ նոր խաղալիքը»

Սաները ծնողների հետ գնում են խանութ, որ պարտեզի ընկերների համար գնեն խաղալիք ։ Այս նախագծի նպատակն է , որ սաների մեջ արթնացնենք ընկերասիրությունը ՝ կարողանան կիսել ընկերների հետ իրենց խաղալիքները։

Իմ Նոր խաղալիքը՝

«Աշնանային լողափ»

Չնայաց այն փաստին , որ աշնանային եղանակը հով է  Հյուսիսային դպրոց-պարտեզում շարունակվում է «Ուրախ լողափ» տրամադրությունը։

  1. Քնի ծեսից հետո ընկեր Լուսինեն սաների համար պատմեց Հովհաննես Թումանյանի <<Ծիտը>>։ Սովորեցինք << Ծիտն ու բազեն>> բանաստեղծությունը։
  2. Հովհաննես Թումանյանի ․ Ծիտը

  Սաների հետ գնացինք ընկեր Տաթևի մոտ և պատրաստեցինք փոքրիկ ու կապույտ ծիտիկներ։

  • Ծիտը.

  •  

    Շատ հագեցած և հետաքրքիր շաբաթ ունեցանք։ Շաբաթն ավարտեցինք ուրախ խոհանոցային գործունեությունով։ սաների հետ պատրաստեցինք շատ համեղ <<մարդուկ>> թխվածքաբլիթներ, իսկ հետճաշիկին համտեսեցինք։

  • Մարդուկ թխվածքաբլիթներ

  • Չմոռանամ դաստիարակների սեմինար – պարապմունքների մասին, որը տեղի ունեցավ առցանց։ Քննարկվող թեմաներն էին նախագծերը , սաների խնամքն ու զարգացումը, խմբերի հիգիենան, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը։

Վերապատրաստում՝

«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի սաները առանձնանում են իրենց ինքնուրույնությունով։ Ահա այս անգամ էլ  ցույց տվեցին այդ ամենը ։ Շաբաթվա ընթանցքում մեզ հյուր էր եկել լոգոպետ ընկեր Մարիաննան։ Նա խմբում կազմակերպել էր ուսուցողական խաղեր ։  Սաները շատ են սիրում աշունը , նրանք մեծ ոգևորությամբ դուրս եկան բակ հավաքեցին տերևներ , այնուհետև խմբում աշնան գույներով և երաժշտության ներքո սաները ներկեցին տերևները։ Քանի որ այս շաբաթը համընկեց Կոմիտասի ծննդյան օրվա հետ սաները մայրիկների հետ միասին պատրաստեցինք անակնկալ տեսանյութեր։ Շաբաթն ամփոփեցինք  ինքնաշեն խաղալիք պատրաստելով և մեզ օգնեց ընկեր Տաթևը։

Աշնանային պարտեզ՝

Խաղեր՝

Կոմիտաս՝

Ինքնաշեն խաղալիք՝

Դաստիարակի օրագիր՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s