Posted in Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամիսը սկսեցինք ծննդյան ծեսով։ Սեբաստացի Հայկի ծննդյան օրն էր։ Սաները ողջունեցին Հայկին իսկ հետո մեծ ոգևորվածությամբ շնորհավորեցին։ Շաբաթը շատ հագեցած էր մարզականով՝ խաղերով, բացօթյա նախավարժանքով , էստաֆետային խաղերով, գնդակախաղերով։ Իսկ շաբաթն ամփոփեցինք բնագիտական փորձով , սաները շատ ուշադիր հետևեցին փորձի ընթացքը, այնուհետև առաջարկեցին ընկեր Մարիային ծանոթացնել իրենց սիրելի փորձի՝ հրաբուխի հետ։

Ծննդյան ծես՝

Մարզական՝

Բլբլան-խենթուկներ ռադիո՝

Այս ամսվա երկրորդ շաբաթվանից սկսաց՝ 4․11-15․11 մեզ մոտ տոն էր։ Մենք տոնեցինք կրթահամալիրի 30- ամյակը։ Տոնը սկսվեց նրանով, որ սաները սկսեցին պատմել,որ իրենք սեբաստացի են և ունեն սեբաստացի ընտանիք և  դրա մի մասն են կազմում իրենց դաստիարակները, որոնք նույնպես սեբաստացի են։Մենք որոշեցինք այցելել Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոց և սաները սկսեցին պատրաստել իրենց դաստարակներին։ Այնուհետև սաները մայրիկների հետ գնացին տնկարան և տնկեցինք իրենց բերած տնկիները։

Շաբաթը շարունակեցինք ծնողական սեմինար-պարապմունքով։ Ծնողները սաների հետ խաղացին էստաֆետային խաղեր, իսկ պատասխանատուն ընկեր Հայկուհին էր։Ծնողական սեմինարը անցավ շատ մառզական և հետաքրքիր։

Շաբաթը ամփոփեցինք հարիսայի ծեսով։ Հարիսայի ծեսին ընդառաջ սաների հետ խմբասենյակում պատրաստեցինք կլոր գաթա։ Ծեսի օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ժամերգությունից հետո եկեղեցում օրհնեցին մեր հարիսան, որից հետո բակում բոլորով երգեցինք, պարեցինք և քայլքով գնացինք դպրոց։ Հյուսիսում շարունակեցինք տոնախմբությունը և վերջում համտեսեցինք հարիսան։

Հաջորդ շաբաթն նույնպես տոնական էր ։Ամբողջ շաբաթվա ընթացքում փորձեցինք հետաքրքիր պատմություններ իմանալ իրենց ծննդյան ծեսից։ Կազմակերպեցինք գլուխկոնծիների շքերթ, խաղացինք հետաքրքիր խաղեր , միասնական խաղ-թռնոցիներ։ Միասին գնացինք Թումանյանի անվան Տիկնիկային Թատրոն։ Ինչպես ուրախ սկսեցինք շաբաթը, այդպես էլ ավարտեցինք։

Ատամհատիկի ծեսը կրթահամալիրում՝

Ամիսը ավարտեցինք ծննդյան ծեսով։ Մեր սան Սոֆիի ծննդյան օրն էր։ Սաները շնորհավորեցին Սոֆիին և համտեսեցին իրենց ձեռքերով պատրաստվաց արջուկ տորթը՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s