Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվահաշվետվություն

Դեկտեմբեր ամիսը սկսեցինք  ատամհատիկի ծեսով: Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկան սաների ծնողները պատմում էին իրենց երեխաների ատամհատիկի ծեսի հետ կապված հետաքրքիր դեպքերը ու հիշողություններ: Իսկ մենք խմբասենյակում սաների հետ պատրասաստում էինք մեզ համար շատ կարևոր օրացույցը, բայց այս անգամ սա միայն օրացույց չէ, այլ  Ամանորյա բարեմաղթանքների բացիկ։ Հերթով ծնողները  ամեն առավոտ  բացում են ծրարը, կարդում բարեմաղթանքը և օրը սկսում ենք տոնական տրամադրությամբ ու հաշվում ենք, թե քանի՞ օր մնաց Ամանորին:
Այդ շաբաթ նշեցինք Սեբաստացի Մարիայի ծննդյան տարեդարձը:
Ինչպես նաև խմբում սաների հետ պատրաստեցինք սաների ատամների լուսանկարներով ծառ։ Սաները  ոգևորված,  գտնում էին իրենց լուսանկարները և ամրացնում ծառին:
Ատամհատիկի ծեսի համար նախավերջին պատրաստություններն է, և սաները ընկեր Լուսինեի օգնությամբ պատրաստեցին փոխինդ։ Նրանք խառնեցին բոլոր բաղադրամասերը իրար և վերջում ստացան համասեռ զանգված, որից դուրս եկավ մանր ատամիկներ։
Շաբաթը ամփոփեցինք չոչերի մրցույթով:
Ատամհատիկի ծես՝
Ատամհատիկ . Պատմում են ծնողները

Ատամիկով փոխինդ

Ամանորյա ծես՝
•Ամանորյա օրացույց

Ծննդյան ծես
Մարիայի տարեդարձը

Մարզական՝
Չոչերի մրցույթ

Այս ամսվա երկրորդ շաբաթվանից սկսած, բոլոր սեբաստացիները պատրաստվում էին Ամանորյա ծեսին:Նախ սկսեցինք տոնական զարդարանքից: Ապակիները զարդարեցինք ընկույզներով,  եղևնու կոներով և լույսերով,  այնուհետև սաների  օգնությամբ դռան վրա նկարեցինք Ձմեռ պապուն  իր եղնիկի հետ միասին, որը ի դեպ մեծ ոգևորություն առաջացրեց սաների մոտ։ Այնուհետև մեզ հյուր եկան Art Corner նկարչական ստուդիայի աշխատակիցները։Նրանք սաների հետ պատրաստեցին ստվարաթղթերից տոնածառ, իսկ հետո սաները սկեցին ներկել, ինչպես պատկերացնում էին։
Այդ շաբաթվա մեջ  սաների հետ միասին պատրաստեցինք  ինքնաշեն խաղալիքներ միասին՝ բժշկական փայտիկներից աստղիկներ, իսկ հետո ներկեցինք։ Ավարտելուց հետո աստղիկների վրա փակցրեցինք նրանց լուսանկարները։Զարդարեցինք նաև խմբասենյակի  գլխավոր տոնածառը։ Ընտրել էինք կարմիր գույնը, որը համահունչ էր մյուս զարդարանքներին։ Սաները կրում էին Ձմեռ Պապիկի կարմիր գլխարկները։ Վերջում, նրանք տոնածառի շուրջ խմբվեցին ու երգեցին իրենց սովորած ամանորյա  ուրախ երգը։ Չմոռացանք նաև Ձմեռ Պապիկին նամակ գրել: Նախակրթարանի սաները մայրիկների օգնությամբ գրեցին նամակը:
Իսկ շաբաթվա վերջում  կրկին հյուր ունեցանք: Հյուր էր եկել մեր խմբի սան Արևիկի տատիկը։ Սաների օգնությամբ Արևիկի տատիկը պատրաստեց պասուց տոլմա: Այն շատ համեղ էր ստացվել և  մենք հյուրասիրեցինք սաների ծնողներին, ովքեր եկել էին ամանորյա ծեսին նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար: Նրանք սովորեցին ամանորյա երգեր ու ժողովրդական պարեր Հասմիկ Մաթևոսյանի օգնությամբ։

Ամանորյա ծես՝
Ամանորյա զարդարանք

Այլընտրանքային աշխատանք՝
Այլընտրանքային տոնածառ

Ամանորյա ծես՝
Ինքնաշեն տոնածառի խաղալիք
Ամանորյա տոնածառի զարդարում

Ընտանեկան նախագիծ՝
Ձմեռ պապիկ ես ուզում եմ…

Ամանորյա ծես՝
Պատրաստում ենք պասուց տոլմա
Ծնողներին նախապատրաստում ենք ամանորյա ծեսին

Մոտենում էր Ամանորի ծեսը և նախակրթարանում եռուզեռը ավելի էր շատանում։ Շաբաթը սկսեցինք բակում՝ փոստարկղից։ Սաները մայրիկների օգնությամբ տանը գրեցին նամակ Ձմեռ պապիկին, այնուհետև բերեցին խումբ և քցեցին փոստարկղը։ Չմոռացանք նաև մեր սանհանգույցի մասին, նույնիսկ դա զարդարեցինք։ Ընկեր Հասմիկի հետ այս տարի վերջին անգամ կրկնեցինք մեր երգերը։ Նաև պատրաստեցինք մեր համով-հոտով մյուս տոնածառը, որն ամբողջությամբ թխվածքաբլիթներից էր։ Պարզվեց, որ երբ մենք տանն ենք եղել մեր խմբերը այցելել էր Ձմեռ պապիկը։ Նա շատ հիացած էր խմբերի զարդարանքով։ Պտտվելուց հետո փոստարկղից վերցրել էր սաների նամակները և գնացել։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s