Posted in Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիր. սանի ինքնուրույնություն

78995773_2706214409444166_7004570882106458112_n (1)

Ի՞նչ է ինքնուրույնությունը։ •Ինչպե՞ս է կազմակերպվում սանի ինքնուրույնությունը նախակրթարանում։ • Մեթոդական մոտեցումներ, դիտարկումնե

 

Մեզանից յուրաքանչյուրը կյանքի որոշակի փուլում բախվում է ինքնուրույն դառնալու խնդրին: Սա հաճախ այնքան էլ հեշտ չի տրվում, քանի որ լինել ինքնուրույն՝ նշանակում է ձեռք բերել կյանքի միանգամայն նոր որակ և ռիթմ: Իսկ սա, իր հերթին առաջացնում է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ, որոնց համար միայն ինքդ ես պատասխանատու:
Այսպիսով, իմ խորհուրդը հետևյալն է՝

1. Մի արեք աշխատանքը երեխաների փոխարեն.
երեխայի փոխարեն որևէ բան անել պետք չէ: Դրա փոխարեն հարկավոր է հուշել նրան, թե ինչպես է պետք դա անել կամ հարցնել նրա կարծիքը , որպեսզի երեխան սովորի ինքնուրույն որոշումներ կայացնել:
2. Թույլ տվեք, որ նա ինքնուրույն խաղա.
հարկավոր է թույլ տալ, որպեսզի երեխաներն ինքնուրույն խաղան և պարզապես հետևել ընթացքին: Դա կստիպի նրանց նոր խաղեր և աշխարհներ հորինել ու ավելի հետաքրքիր անցկացնել ժամանակը:
3. Երեխաներին լուրջ ընդունեք։
Հարկավոր է շատ ուշադիր լինել նրանց դատողությունների հանդեպ, քանի որ հակառակ դեպքում հետագայում նրանք կամաչեն օգնություն խնդրել: Իմ սաները վստահում են ինձ, քանի որ ես հաշվի եմ առնում հիմնականում նրանց դատողությունները, լսում և զրուցում եմ նրանց հետ՝ ինչպես հավասարը հավասարի:
4.. Որևէ բան հանձնարարեք երեխային։
Հարկավոր է մտածել մի բան, որի պատասխանատվությունը կլինի միայն երեխայի ուսերին: Օրինակ ես հաճախ եմ սաներին ուղարկում խոհանոց  ափսե կամ կաթսա վերև բարձրացնելու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s