Posted in Մայիսյան հավաք

Այց ջերմոց-լաբորատորիա

Ամեն անգամ փոքրիկ ու փամփլիկ կենդանիներին այցի գնալը իսկական տոն է մեր սաների համար։ Կերակրեցինք, սիրեցինք,  գովեցինք։ Մի քիչ  հոգնեցինք  ճանապարհին ,   բայց  կարևորը մեր  սիրելի  կենդանիներին վերջապես այցի  գնացինք։

Continue reading “Այց ջերմոց-լաբորատորիա”
Posted in Հաշվետվություն

Սովորող-սովորեցնող նախագիծ

Posted in Նախագծեր

Հունիս ամսվա նախագիծ

Ամառային պարտեզկրթականպարտեզ 

Արդեն հավեսի հունիսը իր լիարժեք կազմակերպման մեջ է, լողափը գործում է ամենաբարձր մանկական ճիչերով, բացօթյա նախաճաշով, գործունեություններով, բացօթյա հակաբացիլ նանիկներով: Հավեսի հունիսը կարելի է ասել ստուգատեսների հավես շարք է՝ թե սանի , թե դաստիարակի: Ավելի շատ ինքնակազմակերպում , ինքնուրույնություն, խենթությունների ստուգատեսներով լողափնյա պարտեզը պիտի ցնծա ողջ ամառ: Լողավազանի բացելով, գլաքարերը ջրելով, աթոռ-սեղան դասավորելով , ոտաբոբիկ քարերի վրա վազելով ցեխով ու ավազով խաղալով, գամակ ու ճոճ կախելով, միջավայրը խնամելով, բերքատու՝ բերքից ճկռած ծառերից կախվելով ՝ մի ողջ ուսուցում և հրճվանք:

Continue reading “Հունիս ամսվա նախագիծ”
Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Այս տարի մեկնարկեցինք Մայիսյան ստեղծագործական հավաքի 19-րդ շրջանը։ Հետաքրքիր և լեցուն ամիս էր։ Մայիսյան հավաքը կարելի է համարել  ստուգատեսային` ամփոփել այն նախագծերը, որոնցում  մեծ արդյունքներ են գրանցվել, նպատակը հստակ արտահայտվում է ։Նաև կարևոր է նշել, որ  այդ նախագծերում նախակրթարանի ծրագրային կարևոր կետերն են, ինչպես օրինակ ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը, ազատ ստեղծագործական միտքը, ճամփորդությունները , ծնողական ակտիվ ներգրավումը, մարզական կոփիչ միջոցառումները

Continue reading “Մայիս ամսվա հաշվետվություն”