Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամիսը հագեցած էր։ Շարունակվում էր դդմածեսը, դդմագովքը։ Պատրաստեցինք մեծ, տոնական ղափամա։ Այդ ամենին զուգահեռ «Թումանյանական օրերն» էր։ Օրը սկսում էինք Թումանյանով՝ երգով, հեքիաթով, ասմունքով։ Իրականացրինք «Թումանյանը ընտանիքում» նախագիծը։ Այցելեցինք Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ «Պոչատ աղվեսը » դիտելու։ Այս ամիս ունեցանք նաև վերապատրաստվողներ։ Միասին հագեցած օր ունեցանք՝ մարզանք, նախաճաշ, շրջիկ թատրոն, շրջայց, ճաշ, քնի կազմակերպում։ Նաև հյուրեր ունեցանք ՝Երևանի ավագանու անդամներն էին ։ Չմոռանանք նաև առավոտյան զբոսանքի և բակից երեխաներին ճանապարհելու մասին, որ մտնում է մեր առօրյայի մեջ։

Continue reading “Փետրվար ամսվա հաշվետվություն”