Posted in Ամառային պարտեզ

Ստվերախաղ

Բոլորս էլ գիտենք , թե ինչ հետաքրքիր խաղ է լինում ստվերախաղով, բայց երբ ստվերախաղին ավելացնում ենք գույներ ինչ հետաքրքիր է լինում։ Այսօր Տաթև Աթոյանի հետ 2_4 տարեկանները պատրաստեցին յուրահատուկ անձրևանոց, որը իր ստվերը գունավոր է պատկերում։ Իսկ թե ինչպես, տեսեք ֆիլմում։

Continue reading “Ստվերախաղ”
Posted in Ամառային պարտեզ

Ջան լողափ, ջա՜ն, ջա՜ն

Ամառային լողափն արդեն գործում է։ Լողափի  բացման նախագիծ.

Պատասխանատուներ՝  Անուշ Ավետիսյան,  Սոնա Կարապետյան, Արմինե Եղիազարյա, Գոհար Հարությունյան, Արմենուհի Թամոյան։

Օրը` մայիսի 30

Ժամը` 11.00

Վայրը` Հյուսիսային դպրոցի լողափ, ներքին բակ

Continue reading “Ջան լողափ, ջա՜ն, ջա՜ն”
Posted in Մայիսյան 17 հավաք

Օրը նախակրթարանում

Այս նախագիծը ամբողջացրեց ծնողական ներգրավածությունը, երբ շրջայցով սեբաստացի ծնողական համայնքը և հյուրերը մասնակցեցին պատարագին, շրջեցին կրթական պարտեզներով։ Հյուսիսում սաները պատրաստվում էին բացօթյա նախաճաշին, ինքնակազմակերպված, շատ պատասխանատու էին մոտենում իրենց գործունեությանը։ Սեղանին առատ միրգ, կաթնաշոռով գաթա, կակաո, պանիր, հաց ու հավես առավոտյան մաքուր օդ՝ առողջարար նախաճաշն իր բնականոն ընթացքի մեջ է։

Continue reading “Օրը նախակրթարանում”
Posted in Նախագծեր

Հունիս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Լողափնյա խաղեր

Արդեն հավեսի հունիսը իր լիարժեք կազմակերպման մեջ է, լողափը գործում է ամենաբարձր մանկական ճիչերով, բացօթյա նախաճաշով, գործունեություններով, բացօթյա հակաբացիլ նանիկներով:  Հավեսի հունիսը կարելի է ասել ստուգատեսների հավես շարք է՝ թե սանի , թե դաստիարակի:  Ավելի շատ ինքնակազմակերպում , ինքնուրույնություն, խենթությունների ստուգատեսներով լողափնյա պարտեզը պիտի ցնծա ողջ ամառ: Լողավազանի  բազելով, գլաքարերը  ջրելով, աթոռ-սեղան դասավորելով ,  ոտաբոբիկ քարերի վրա վազելով ցեխով ու ավազով  խաղալով, գամակ ու ճոճ կախելով, միջավայրը  խնամելով, բերքատու՝ բեքից ճկռած ծառերից կախվելով ՝  մի ողջ ուսուցում և հրճվանք:

Continue reading “Հունիս ամսվա աշխատանքային նախագիծ”
Posted in Մայիսյան 17 հավաք

Մայիս ամսվա հաշվետվություն

Այս տարի մեկնարկեցինք Մայիսյան հավիքի 17_րդ շրջանը։ Հեռաքրքիր և լեցուն ամիս էր։ Իրականացրեցինք մի շարք նախագծեր, որտեղ ներգրավել ենք ծնողներին, օրինակ` «Հեքիաթասաց մայրիկը», «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ» , «Կավագործություն», «Լոգոպեդ մայրիկը» ,«Մեր մանկության խաղերը», «Այլազգի խոհանոց» և այլն։ 

Continue reading “Մայիս ամսվա հաշվետվություն”
Posted in Մայիսյան 17 հավաք

Համբարձման ծեսը Հյուսիսում

Համբարձում է ` գարուն է, ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն։
Այսպես երգով սկսեցինք ծեսին նախապատրաստվել։ Ծաղիկ ու բնություն գովելով ծաղկաքաղ արեցինք, աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ քար լցրեցինք կուժն ու վիճակի խաղը խաղացինք։ Իհարկե ամենասկզբում կոմիտասյան արևաշարով բակ կանչեցինք բոլորին։

Continue reading “Համբարձման ծեսը Հյուսիսում”