Posted in Без рубрики

Հունիս ամսվա հաշվետվություն

Հաունիս աամիսը մեկնարկեցինք հունիսմեկյան փրփրախաղերով, ունեցանք բակակայնի գործունեություններ՝ ինքնաշեն խաղի պատրաստում, խոհանոցային գործութնեություն, բակային և ազգային խաղեր, երգուսուցումը նույնպես արդեն դրսում ենք կազմակերպում։ Ամառային լողափը յուրաքանչորս խնամում և հետևում են մաքրությանը։ Առավոտյան լողափը բացելիս մաքրում ենք տարածքը ու նոր նախավարժանք անում։ Հունիս ամսվա ընթացքում պատրաստվեցին ընկեր Արմենուհու հետ իսկական հարսանիքի՝ սովորեցինք հարսանեկան երգեր, ազգային խաղեր և այլն։ Շարունակական է նաև մեր Պարտեզ TV-ին։ Նռանե պարային համությի հետ ունեցել եմ ճամփորդություն դեպի Թեժառույք վանք։ Այս ամիս ունեցել ենք նաև ծնողական հանդիպում , որտեղ ընկեր Լիաննան և ընկեր Քրիստինեն ներկայացրեցին 5տարեկանների ծրագիրը։ Continue reading “Հունիս ամսվա հաշվետվություն”

Posted in Без рубрики

Դեպի Թեժառույքի վանք

Այսօր դաստիարակների լաբորիատորիայի կազմով հանդիպեցինք Քոլեջի բակում և շարժվեցինք դեպի Թեժառույքի վանական համալիր։ Վանքի ճանապարհը բարդ ու քարքարոտ էր, բայց դա մեզ չխանգարեց։ Վանքում ընկեր Արմենուհու հետ միասին շարականներ երգեցինք։ Իսկ հետո Տիգրան Զոհրաբյանը պատմեց վանքի մասին։ Վերադարձի ճանապարհը էլ ավելի հետաքրիք դարձավ, երբ անձրև եկավ։ Իրար օգնելով, ընկնելով անցանք այդ ճանապարհը։ Այս ամենին հաջորդեց «Նռանե» պարային համույթ՝ ազգային պարերով։ Եվս մեկ հետաքրքիր և հավես օր սիրելի մարդկանց հետ։

Continue reading “Դեպի Թեժառույքի վանք”
Posted in Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է: Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, հողաթափիկներով:

Continue reading “Լողափի կազմակերպման և շահագործման կարգ”