Posted in Նախագծեր, Ամառային պարտեզ

Օգոստոս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Նախակրթարանի օրացույց 

Լողափի կազմակերպման և շահագործման կարգը

Ջրային, լողափնյա խաղեր

Ամառային լողավազան-լողափի խնամք։
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

Continue reading “Օգոստոս ամսվա աշխատանքային նախագիծ”
Posted in Հաշվետվություն

Հուլիս ամսվա հաշվետվություն

Ամառային լողափում ամեն բան այլ է։ Ջրային խաղերով  , երգ ու պարով նշեցինք Վարդավառի ծեսը։ Ծիրանածեսը բաց չթողեցինք։ Խաղացինք ջրային զարգացնող  խաղեր։  Ստորև ներկայացնում եմ կատարված աշխատանքների արդյունքները։

Continue reading “Հուլիս ամսվա հաշվետվություն”
Posted in Ամառային պարտեզ

Լողափի հավեսն ուրիշն է

Մեր լողափում այնքան հավես է օրն անցնում, որ ամեն օր մի տարբերվող խաղեր են ծնվում ինքնին։ Թիմային կա զույգով խա երը շատ արդյունավետ են կազմակերպվում, սաներից յաւրաքանչյուրը շատ լրջորեն և պատասխանատվորեն են մոտենում, ինչպես օրինակ շատ զգուշորեն արգելակներն անցնել, զգոնությունը մեծացնել, օգնել ընկերոջը։

Continue reading “Լողափի հավեսն ուրիշն է”
Posted in Ամառային պարտեզ

Լողափնյա զարգացնող խաղեր

Ջրախաղերը ամենահավես ու կարևոր խաղերն են սանի ամառային պարտեզի կազմակերպման ընթացքում։ Ամենահասարակ մեզ շրջապատող իրերով էլ լարելի է խաղը ավելի հետաքրքիր դարձնել։ Թասի մեջ ջուր լցրեցինք , տարբեր չափսի լեգոներ առանձնացրեցինք ու սկսեցինք որսալ լեգոները տարբեր մեթոդներով` գդալներով, փայտիկով , լվացքի ամրակով։ Մոտորիկան զարգացնող ընտիր խաղ է։

Continue reading “Լողափնյա զարգացնող խաղեր”
Posted in Հաշվետվություն

Տեղեկանք 2021-2022 ուս տարի

Սոնա Կարապետյան

2021֊2022թթ ուս տարում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատել եմ որպես 2-4 տարեկանների դաստիարակ օգնական։

Ուսումնական բլոգ` Սոնա Կարապետյան

1. 2021֊2022 ուստարվա նախանրթարանի կարգեր

2. 2021֊2022 ուստարվա նախակրթարանի օրացույց

Continue reading “Տեղեկանք 2021-2022 ուս տարի”
Posted in Ամառային պարտեզ

Փրփուրով լվացքի օր Հյուսիսում

Հյուսիսի լողափում օրերը անցնում են հագեցած և հետաքրքիր։ Այսօր ՄԵծ լվացքի և փրփուրի օրն էր։ Սաները իրենց շապիկները լվացին և կախեցին երկար պարանից, որից հետո լողավազանը փրփեւրով պատեցինք մեկը՝ փորիկն էր լվանում, մեկը՝ մազերը, մեկ ուրիշն էլ լողում էր փրփուրի մեջ։ Ավելինտեսաֆիլմում՝

Continue reading “Փրփուրով լվացքի օր Հյուսիսում”
Posted in Ամառային պարտեզ

Մեր լողափն ուրիշ է

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման ծրագրում ամենահավեսը ամառային պարտեզն է ` իր լողափով ու հավես գործուեությամբ։ Միասին բացում ենք լողավազանը, ջրում գլաքարերն ու զգեստափոխվում։ Իսկ լողավազանի մաքուր ջրին խառնվում են ուրախության ճիչերն ու չլմփոցները։
Ի՜նչ լավ է ամառն ու պարտեզի լողափը, ջա՜ն։

Continue reading “Մեր լողափն ուրիշ է”
Posted in Ամառային պարտեզ

Ծիրանատոն Հյուսիսում

Հյուսիսում ծիրանիներն առատ բերք են տվել։ Ծառի ճյուղերն առատության ծանրությունից խոնարհվել են։ Սաների հետ սկսել ենք ծիրանաթափի գործերով անցնել։ Ամեն օր ծիրանի հոտն ու շիրան խմբերում է, սաների մատներին ու շրթունքներին։ 5֊6 տարեկանների հետ մեզարը բռնեցինք( մեծ պոլիէթիլեն կամ շոր, որին հնում մեզար են ասել, բերք ենք թափ տվել ), լիքը կարմրաթուշ ծիրանները սկսեն թափվել մեջը։ Ա՜յ քեզ տոն , ուրախության ճիչեր, աշխույժություն։

Continue reading “Ծիրանատոն Հյուսիսում”
Posted in Նախագծեր

հուլիս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ
Վառդավառի, Անձրևաբեր ծեսեր

Ծիրանածես

Նախակրթարանի օրացույց 

Ջրային, լողափնյա խաղեր

Արդեն հավեսի հունիսը իր լիարժեք կազմակերպման մեջ է, լողափը գործում է ամենաբարձր մանկական ճիչերով, բացօթյա նախաճաշով, գործունեություններով, բացօթյա հակաբացիլ նանիկներով: Հավեսի հունիսը կարելի է ասել ստուգատեսների հավես շարք է՝ թե սանի , թե դաստիարակի: Ավելի շատ ինքնակազմակերպում , ինքնուրույնություն, խենթությունների ստուգատեսներով լողափնյա պարտեզը պիտի ցնծա ողջ ամառ: Լողավազանի բազելով, գլաքարերը ջրելով, աթոռ-սեղան դասավորելով , ոտաբոբիկ քարերի վրա վազելով ցեխով ու ավազով խաղալով, գամակ ու ճոճ կախելով, միջավայրը խնամելով, բերքատու՝ բեքից ճկռած ծառերից կախվելով ՝ մի ողջ ուսուցում և հրճվանք:

Continue reading “հուլիս ամսվա աշխատանքային նախագիծ”