Posted in Աշնանային պարտեզ

Մուտք խաղալիքով. Ադրիանա

Նոր սեբաստացի Ադրիանան այսօր շատ ոգևորված էր եկել խումբ։ Նա խանութից գնել էր խաղ, այնուհետև խմբասենյակում բացեցինք և բոլորով խաղացինք։

Continue reading “Մուտք խաղալիքով. Ադրիանա”
Posted in Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական տարին համարում ենք բացված։ Մեղվագովքով սկսեցինք առաջին օրը, որը շատ հետաքրքիր ու տարբերվող էր։ Դե իհարկե աշնանային տրամադրությունը վառ ու տպավորիչ է դառնում աշնան երգերով, խաղ ու պարով, նոր սեբաստացիների մուտքով, մարզական, բակային խաղերով, ինքնագլորների, գլուխկոնծիների շքերթով։ Եվ արդյոք կա՞ ավելի լավ և թանկ խաղալիք, քան մեր սաների ձեռքով պատրաստված ինքնաշեն խաղալիքները։

Continue reading “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”
Posted in Աշնանային պարտեզ

Բարձրունքի հաղթահարում

Երևանի Կասկադ զբոսայգում, դեղին շապիկներով ակտիվ մեղվիկները այս ու այն կողմ էին վազվզում։ Իսկ այդ ժրաջան մեղվիկները Հյուսիսի պարտեզի սաներն էին նախագծով բարձունքի հաղթահարում էին իրականացնում։

Continue reading “Բարձրունքի հաղթահարում”
Posted in Աշնանային պարտեզ

Դեպի ջերմոց֊լաբորատորիա

Ուրբաթ օրը նախաճաշից հետո պատրաստվեցինք այցելել ջերմոց֊լա որատորիա։ Հյուսիսից քայլքով, երգով հասանք Քոլեջ։ Այնտեղ մեզ դիմավորեց տիկին Շողիկը։ Պատմեց ջերմոց֊լաբորատորիայի մասին, ցույց տվեց նոր բնակիչներին։ Երեխաների հրճվանքը անսահման էր, նրանք իրեց հետ բերել էին կաղամբ, գազար, խնձոր, որ կերակրեն ծովախոզուկներին և նապաստակին։

Continue reading “Դեպի ջերմոց֊լաբորատորիա”
Posted in Ինքնաշեն խաղալիք

Ինքնաշեն խաղ֊խաղալիք

Վերցրեցինք գունավոր թղթեր, մկրատներ, մատիտներ և անցանք գործի։ Սկզբից նկարեցինք ձեռքերն ու ոտքերը, հետո փորձեցինք մկրատով կտրատել։ Իսկ վերջում ստացվածը վերածեցինք մի հետաքրքիր ինքնաշեն խաղի։

Continue reading “Ինքնաշեն խաղ֊խաղալիք”