Posted in Без рубрики

Բանջարեղենային շիլաշփոթ

Բանջարեղենային շիլաշփոթ էր այսօր մեր խմբում։ Բանջարեղենները նոր կերպար էին ստացել և դարձել էին ճամփորդներ։ Սաները իրենց վառ և գունեղ երևակայության շնորհիվ ստեղծեցին «Ճամփորդ բանջարեղենները» հեքիաթ-ներկայացումը։

Continue reading “Բանջարեղենային շիլաշփոթ”
Posted in Նախագծեր

Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:    Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։

  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Աշնանային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ ․․․
  • Հեքիաթ-ներկայացում-թատրոն.․․
  • Աղայանական շարք՝ ․․․
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Մարզական խաղեր․․․
  • ինքնաշեն խաղեր-խաղալիքներ․․

Նոյեմբեր

Սեպտեմբերի 1-ից նոկտեմբերի 12`«Նոր սեբաստացիներ »

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 18` «Խնկոյանական օրեր»

Նոյեմբերի1- 12 ` մարզական ստուգատես

Հոկտեմբերի   27- նոյեմբերի 10՝« Թթուդրիկի ծես»:

Նոյեմբերի 1-30` «Ռոդարիական օրեր»

Նոյեմբերի 21-25՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Նոյեմբերի 25՝ Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում

«Լիսիցյանական շաբաթ» ազգագրական ստուգատես

Նոյեմբերյան նախագծեր և ծեսեր՝

  • «Թթուդրիկի ծես»
  • «Հարիսայի ծես»
  • «Իմ սեբաստացի ընտանիքը» նախագիծ
  • «Բարի լույս» ընտանեկան նախագիծ
  • «Հին շոր, կոշիկ, իրեր»Ռոդարի

Նոյեմբերի 21-25՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Սեմինար-պարապմունքներ՝

31․10-04․11

  • Բանջարեղենային ներկայացում
  • Թթուդրիկի ծես
  • Մարզական առավոտ, շնչառական խաղեր, ծափ ու խաղեր, ռիթմ
  • Ֆայլերով նկարչություն
  • Մարդաչափության սենյակում պարտեզիկներն են՝ տեսնենք ո՞վ է մեծացել

07․11-11․11

14․11-18․11

21․11-25․11

28․11-02.12

  • Ինքնաշեն խաղ-խաղալիքի ստեղծում
  • Այլընտրանքային նկարչություն
  • Բակային խաղեր
  • Պատրաստում ենք ամանորյա օրացույց
  • Մարզական խաղեր

Posted in Աշնանային պարտեզ

Ուսումնասիրում ենք բանջարեղենը

Ահա նորից մեր ձեռին է մեր սիրելի խոշորացույցը, որ բացի համից ցույց է տալիս ամենը ։ Սաների հետ ուսումնասիրեցինք բանջարեղենները՝ կարտոֆիլ, լոլիկ, գազար, բիբար։Ուսումնասիրեցինք նախ արտաքին տեսքը, հետո՝ ներքին, իսկ հետո համտեսեցինք։

Continue reading “Ուսումնասիրում ենք բանջարեղենը”
Posted in Մարզական պարտեզ

Մարզական օր

Նախավարժանքը, մարզական խաղերը սաների առօրյայի մի մասն են կազմում։ Հագանք մեր նարնջագույն շապիկները, նախավարժանքին հաջորդեց գլուխկոնծիներ, չոչեր , մարզական խաղեր։ Այնուհետև դուրս եկանք բակ՝ ինքնագլորներ վարելու։ Այնքան էինք ոգևորվել, որ չէինք նկատում թե ինչպես է ժամանակը անցնում։ Վարում էինք, զվարճանում ու ապրում իսկական մանկական հրճվանք։

Continue reading “Մարզական օր”
Posted in Նախագծեր

Իմ սեբաստացի ընտանիքը

Նախագծի անվանումը `Իմ սեբաստացի ընտանիքը

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի սաներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ ծանոթացում  սեբաստացիական ընտանիքների հետ

Նախագծի նկարագրություն

Սաները կամ սանի ընտանիքի անդամները` քույր, եղբայր տեսանյութերի միջոցով պատմում են իրենց ընտանիքների մասին: Ովքե՞ր են իրենց ծնողները, ի՞նչ մասնագետներ են, իրենցից բացի էլ ո՞վ է սովորել կամ սովորում կրթահամալիրում:

Արդյունքը` կամփոփվի բլոգում

Posted in Նախագծեր

Սեբաստացու օրեր. Նոյեմբերյան նախագծեր

Թթուդրիկի ծես. Նախագիծ

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․

Ծառատունկ Հյուսիսում

«Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-5 տարեկանները և սեբաստացի ծնողները:

«Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ». նախակրթարանի ծնողները, տատիկները և սաները մասնակցում են « Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին . գաթա, հալվա, փոխինդ և այլ ծիսական ուտեստներ:

Թթվահամտես, Հարիսայի ծես: