Posted in Նախագծեր

Դեկտեմբեր ամսվա նախագիծ

  • Ձմեռային պարտեզ
  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ Փաթիլներ
  • Տոնածառ ջան , տոնածառ
  • Ոտանավորներ- Հ. Թումանյան «Առաջին ձյուն» , Արի, արի Ձմեռ պապի
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Մարզական խաղեր․․․
  • ինքնաշեն խաղեր-խաղալիքներ
  • Դեկտեմբերյան օրացույց
  • Դեկտեմբերի 1-24` «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10՝ «Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»
  • Դեկտեմբերի 19-23` Ամանորին, Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ գեղարվեստը կրթահամալիրում՝ համերգ-ցուցադրություններ, ցուցասրահ-վաճառք
  • Դեկտեմբերի 22-28` Ամանորյա նախագծեր-տոնախմբություն։
Continue reading “Դեկտեմբեր ամսվա նախագիծ”
Posted in Սեբաստացու օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ. Թատրոնը նախակրթարանում

Սովորող-սովորեցնող նախագիծը ամփոփեցինք «Պապն ու շաղգամ» խաղ-ներկայացումով։

Continue reading “Սովորող-սովորեցնող նախագիծ. Թատրոնը նախակրթարանում”
Posted in Սեբաստացու օրեր

Պատմում են սեբաստացիները

Սեբաստացու օրերին սաները իրենց մայրիկների հետ պատրաստել են տեսանյութեր, որտեղ պատմում են իրենց մասին՝ ի՞ նչ են անում պարտեզում, ամենից շատ ինչո՞ վ են սիրում զբաղվել պարտեզում։ Պատմում են, որ իրենք սեբաստացի են ու ունեն նաև սեբաստացի քույրիկ, եղբայրներ։

Continue reading “Պատմում են սեբաստացիները”
Posted in Без рубрики

Ատահատիկի ծես

Դեկտեմբերի 10՝ «Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»

Անցկացման վայրը՝

  • Սուրբ Երրորդություն եկեղեցի

Սկիզբը` 11:00

Մասնակիցներ

2021 թ. ֆիզարձակուրդում գտնվող դասավանդող մայրիկներ, ծնողներ, 2-4 տարեկաններ,դասավանդողներ, հյուրեր:

Continue reading “Ատահատիկի ծես”
Posted in Без рубрики

Դեկտեմբեր ամսվա իրականացվող նախագծեր

՜

Ատամհատիկի ծես

Ծնողական սեմինար-հավաք

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ՝ Պատրաստում ենք պասուց տոլմա

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ՝ ւատրաստում ենք տարեգաթա

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ՝ պատրաստում ենք տոնածառ թխվածքաբլիթ

Ամանորը Հյուսիսում

Դեկտեմբեր ամսվա նախագիծ

Լույսեր, ղողանջներ, ջա՜ն ուրախություն

Posted in Ծեսեր

Հարիսայի ծես

Աշնան օրացույցային ամփոփիչ ու բազմաբովանդակ ծեսը հարիսայի ծեսն է։ Պարտեզն իր վարդատունկով, պատարագին մասնակցելով մի ուրիշ գույն է տալիս ծեսին։ Ամենակրտսեր սեբաստացիներն են ` 2֊4տարեկանները ծնողների հետ , ամենաաշխույժ, հավեսով, պատրաստակամ ։
Վայելում են իրենց ձեռքով պատրաստած թթուն, համեղ հարիսան , այն համեմելով երաժշտական դադարներով։ Ազգային ծեսին միայն ազգային միասնական երգ ու պար։

Continue reading “Հարիսայի ծես”