Posted in Նախագծեր

Ապրիլ ամսվա նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
Continue reading “Ապրիլ ամսվա նախագիծ”
Posted in Ձոն մայրերին

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփիչ ցուցադրություն

Ձոն ստուգատեսն իր ամփոփումն ունեցավ այսօրվա գարնանային սիրուն ու տաք օրով։
Արտասահմանում ազգային երգ ու խաղիկով սկսված ծեսը իր շարունակությունն ունեցավ ծիածանի յոթ գույներով պատկերներում։
Իսկ ցուցահանդեսում ներկայացված էին սաների ձեռքի աշխատանքները ։ Ծնողներին սեբաստացիական գինի, իսկ սաներին խաղի ու գույների հրճվանք.արի խաղանք մեր պարտեզում։

Continue reading “«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփիչ ցուցադրություն”
Posted in Ձոն մայրերին

Քանդակի դպրոցում

Այսօր հյուր էինք ընկել Ալիսայի մոտ՝ քանդակի դպրոցում։ «Ձոն մայրիկին» նախագծի շրջանակներում ունենալու ենք ցուցահանդես, որտեղ ցուցադրելու ենք մեր խմբային կատարած աշխատանքները։ Ցուցահանդեսին ընդառաջ ընկեր Ալիսաի հետ պատրաստեցինք թաղարներ։ Սաները աշխատեցին բրուտի գործիքով։ Երեխաների ոգևորությունը անսահման էր, իրար հերթ չտալով ուզում էին աշխատել։ Մենք էլ անմասն չմնացինք և փորձեցինք աշխատել գանչարով։

Continue reading “Քանդակի դպրոցում”
Posted in Ծեսեր

Ածիկացան

Զատիկին ընդառաջ ցանեցինք ցորեն։ Որոշեցինք տարբերվել և ցանել ոչ սովորական ձևով։ Ընտրեցինք ամենամեծ լեգոները, բամբակի վրա լցրեցինք ցորենը։ Ամենօրյա ռեժիմով ջրելու և հետևելու ենք, թե ինչպես է ծիլ տալիս և մեծանում։

Continue reading “Ածիկացան”