Posted in Ձոն մայրերին

«Ձոն մայրիկիս» ուսումնական նախագիծ

Անվանումը` Կավե կրծքազարդեր, այլընտրանքային թաղարներ

Ժամանակահատվածը` մարտի 1֊ ից ապրիլի 9֊ը։

Ժամը 11.00

Վայրը Հյուսիսային դպրոց, Քանդակի դպրոց

Մասնակիցներ 2֊4 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ, Ալիսա Գևորգյան, Տաթև Աթոյան

Նպատակը

տեխնոլոգիական ստուգատես մայրկատոնին ընդառաջ

Նախագծի ընթացքում սաները սովորում են աշխատել կավի հետ։ Պատրաստում են գեղեցիկ կրծքազարդեր։

Ընթացքը` ընկեր Ալիսայի հետ կհարդեցնեն կավը, կառանձնացնեն պատկերները և կարտատպեն գեղեցիկ պատկերներ կավի վրա։

Տաթև Աթոյանի հետ կպատրաստենք այլընտրանքային թաղարներ։

Խնդիրները` մանր մոտորիկայի զարգացում, խմբային աշխատանքի խթանում, այլընտրանքային թաղարների ստեղծում։

Արդյունքը կհրապարակվի բլոգում և սոցցանցում։

Posted in Ծեսեր

Բարեկենդան- փորեկենդան

Հյուսիսի Արտասահմանում շրջան կազմեցին երկու խումբ , ծիսական դիմակներով, տիկնիկներով, զարկով, դոփյունով, ազգային պարով մի սիրուն ծես իրականացրին՝ Բարեկենդանի ծեսը։ Կենտրոնում ընկեր Արմենուհին իր թմբուկով, շրջանում դաստիարակները երգում են սաների հետ։ Գովեցին իշուկին, քշեցին Ուտիս տատին ու սկսվեց Բուն Բարեկենդանը։

Continue reading “Բարեկենդան- փորեկենդան”
Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

ետրվար ամսվա ընթացքում մենք պատրաստվեցինք Տրնդեզին՝ ազգային ծիսական ծառ պատրաստեցինք, երգեր սովորեցինք, նկարեցինք վատ արարքները և չիք արեցինք։ Խմբում պատրաստեցինք գաթա։ Ընտանիքներում սաները պատրաստեցին ծիսական հալվա և աղանձ։

Continue reading “Փետրվար ամսվա հաշվետվություն”
Posted in Թումանյանական օրեր

Թումանյանական օրերի ամփոփում

Սովորող-սովորեցնող նախագիծ՝

Posted in Նախագծեր

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
Continue reading “Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ”
Posted in Թումանյանական օրեր

Գիրք նվիրելու օր

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ավանդույթ է դարձել իրար գիրք նվիրելը։ Այդ օրը երեխաներին պատրաստել էինք անակնկալ, ստացան նվեր Թումանյանի հեքիաթներից։ Ամեն երեխա ինքն ընտրեց իր հեքիաթը։ Սաները ոգևորված էին, տանելով գրքերը տուն շտապել են տալ մայրիկներին, որ իրենց համար ընթերցեն։

Continue reading “Գիրք նվիրելու օր”