Posted in Տարեդարձ է

Ջա՜ ն ծնունդ է…

Ծննդյան ծեսերին ժամանակն ավելի ուրախ ու արագ է ընթանում, ուզում են ամեն ինչ արագ անել , որ համով  ու տնական խմորեղենը համտեսեն։ Ծննդյան  այսպիսի ծեսին ուրախանում են բոլորը`  մեծից փոքր։ Ազգային նոտաներ`  խաղիկ, պար, երգեր, մաղթանքներ  ու հավես ինչքա՜ն ուզես ։   Ամենաուրի՜շ,  ամենասիրուն մաղթանքներ են ասում մեր չորս հոբելյարներին՝ Ավետին, Մարիաին, Լեաին և Արենին։

Continue reading “Ջա՜ ն ծնունդ է…”
Posted in Տարեդարձ է

Ծննդյան շրջանակ

Պատրաստվում ենք ծննդյան ծեսի։ Սաների հետ գունեղ թղթերով պատրաստեցինք շրջանակ, ծննդյան ծեսի ժամանակ կունենաք գեղեցիկ լուսանկարներ։

Continue reading “Ծննդյան շրջանակ”
Posted in Ընտանեկան նյութեր

Ընտանեկան խոհանոց. Պատրաստվում ենք ծննդյան ծեսին

Պատրաստվում ենք ծննդյան ծեսին նաև ընտանիքներում։ Հոբելյարներից Արենի մայրիկը որոշեց պատրաստել համեղ տորթ, որին նաև մասնակցեցին սեբաստացի Արենն ու Արինան։

Continue reading “Ընտանեկան խոհանոց. Պատրաստվում ենք ծննդյան ծեսին”
Posted in Նախագծեր

Մայիս ամսվա նախագիծ

Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
Continue reading “Մայիս ամսվա նախագիծ”
Posted in Նախագծեր

Պլեներ նկարչություն

Օր` մայիսի 7

Ժամը ` 11։00-12։00

Նպատակը` սանը բացօթյա , Հյուսիսի լանջերին կազմակերպել նկարչություն։

Ընթացքը` սաները լանջերին ինչպես իրենց է հարմար  նկարում են այն ինչ ուզում են, մեկը նստած , մյուսը պառկած , մեկը կանգնած և այս ամենը կոմիտասյան հնչյունների ներքո։

Արդյունքը` բլոգում։