Posted in Նախագծեր

Մայիս ամսվա նախագիծ

Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
Continue reading “Մայիս ամսվա նախագիծ”
Posted in Նախագծեր

Պլեներ նկարչություն

Օր` մայիսի 7

Ժամը ` 11։00-12։00

Նպատակը` սանը բացօթյա , Հյուսիսի լանջերին կազմակերպել նկարչություն։

Ընթացքը` սաները լանջերին ինչպես իրենց է հարմար  նկարում են այն ինչ ուզում են, մեկը նստած , մյուսը պառկած , մեկը կանգնած և այս ամենը կոմիտասյան հնչյունների ներքո։

Արդյունքը` բլոգում։