Posted in Դդմածես

Հե՜յ ջան Ղափամա

Ամենաշքեղ, ամենասիրուն, ամենահամով֊հոտով դդումին ասում ենք ջա՜ն։
Մեղրով, չիր ու չամիչով, յուղով, բրնձով ավանդական ղափաման համեմեցինք ազգային երգով ու դդմագովքով։
Դդումը փորեցինք, սերմերը հանեցինք, պատերը յուղ արեցինք ու լցոնեցինք ։ Ի՜նչ բուրմունք է խոհանոցում, համեցեք դդմահամտեսի։

Continue reading “Հե՜յ ջան Ղափամա”
Posted in Դդմածես

Դդմացան

Հյուսիսի պարտեզիկների հետ նախօրոք ուսումնասիրեցինք դդումը՝ դրսից և ներսից, իսկ կորիզները առանձնացրեցինք։ Այսօր մեզ միացավ ընկեր Անժելան բնագետների ջոկատի հետ և սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում իրականացրեցինք սերմնացան։

Continue reading “Դդմացան”
Posted in Դդմածես

Դդմածես(փաթեթ)

Դդումը նախակրթարանում բազմաբնույթ է։ Դդումը և՛ մարզական գործիք է, և՛ համով ուտելիք, և՛ուսումնասիրման աղբյուր։ Այս տարի մենք առաջնահերթ ուսումնասիրեցինք դդումը ներսից և դրսից որից հետո համտեսեցինք։ Որպես մարզական գործիք էլ օգտագործեցինք, դդմացան արեցինք, ներկեցինք մեր պատկերացրած դդումը։ Իսկ «Ղափամայի» ծեսին Ղափամա պատրաստեցինք։

Continue reading “Դդմածես(փաթեթ)”
Posted in Դդմածես

Հե՜յ ջան Ղափամա

Նախակրթարանի սաների հետ այսօր պատրաստեցինք իսկական Ղափամա։ Նախ դդումը ձևավոր կտրեցինք , հետո կորիզները հանեցինք, Իսկ մեջը լցրեցինք բրինձ, չամիչ, չիր ,մեղր և կարագ։ Շատ անուշ էր բուրում, համի մասին անգամ չենք խոսում, անբացատրելի էր։ Իսկ այս ամբողջ ընթացքը ուղեկցվում էր «Հե՜յ, ջան Ղափամա» երգով։

Continue reading “Հե՜յ ջան Ղափամա”