Posted in Սեբաստացու օրեր

Ռոդարիական շիլաշփոթ

Այսօր խմբասենյակում իսկական շիլաշփոթ էր։ Սաները եկել էին խմբասենյակ իրենց մամաների և պապաների հագուստներով, որոնք ամենաշատն են սիրում և որոնք միշտ ցանկացել են հագնել, բայց հնարավորություն չի եղել։ Որոշեցինք կազմակերպել Ռոդարիական ցուցահանդես, որտեղ երեխաները «Մամաներ-պապաներ» են։ Խենթանալիք էր, ոգևորությունը անսահման, իսկ մնացած ամբողջը տեսաֆիլմում։

Leave a comment