Posted in Հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամիսը մեկնարկվեց ։ Այս ամիս սաների հետ մասնակցեցինք մի քանի ստուգատեսների՝ բնատեխնիկական, մարզական, ինքնագլորների, ազգային-ծիսական և այլն։ Բնատեխնիկական ստուգատեսին սաները ուսումնասիրեցին դդումը՝ համը , հոտը, տեսքը, կորիզները տնկեցին Անժելա Բլեժանի ջոկատի հետ։ Սաները ծնողների հետ տանը կատարեցին բնագիտական փորձեր։ Ազգագրական ստուգատեսին մասնակցեցինք ազգային խաղերին, երգեր և պարեր սովորելով։ Մարզականին՝ գլուխկոնծի տվեցինք , օղակախաղեր խաղացինք, մրցույթներ կազմակերպեցինք, իսկ ինքնագլորների ստուգատեսին ներկայացրեցինք ինքնագլորներ վարելով խաղեր և խենթացած միջավայր։ Ամիսը եզրափակեցինք «Ղափամայի » ծեսով, որի ընթացքում պատրաստեցինք համով-հոտով ղափամա։ Ծեսը իրականացրեցինք Ընկեր Արմենուհու հետ։

Ընտանեկան՝

Ամանորը ընտանիքում. Վահան

Ամանորյա խառնաշփոթ. Տարոն

Նամակ Ձմեռ պապիկին

Ազգագրական փառատոն՝

Ազգային խաղեր

Ընկուզախաղեր

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Ազգային պարերը նախակրթարանում

Մարզական՝

Մարզական խառնաշփոթ

Էստաֆետային խաղեր

Գնդակախաղեր

Ինքնագլորների ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես՝

Միջավայրի խնամք

Ուսումնասիրում ենք ձյունը

Ուսումնասիրում ենք դդումը՝ համ, հոտ

Բնագիտական փորձեր. Ընտանեկան

Դդմացան

Դդմածես՝

Պլաստիրինով պատրաստում ենք դդում

Դդումը որպես մարզական գործիք

Դդումը որպես երժշտական գործիք

Պատրաստում ենք Ղափամա