Posted in Ամառային պարտեզ

Լողափնյա խաղեր

Խաղ1. Պայթացրու ջրով լի փուչիկը՝ բակում կապում ենք երկար թել, իսկ թելի վրա ջրով լի բուչիկներ: Սները փայտով փորձում են պայթացնել փուչիկները:

Խաղ 2. Փրփրանկարչություն՝ սաների հետ կպատրաստենք գունավոր փրփուր, այնուհետև մեր պատրաստած փրփուրով կնկարենք:

Խաղ 3. Խաղում ենք ջրային ատրճանակներով՝ բակում երկար թել ենք կապում, որի վրա կա թղթե բաժակներ: Սաները ջրային ատրճանակով բաժակը թելի մյուս մասը պետք է հասցնեն:

Խաղ 4. Ուրախ լվացք՝ սաները լողից հետո լվանում են իրենց լողազգեստները և ամրացնում պարանին:

Խաղ 5. Ցեխախաղեր՝ սաների սիրելի զբաղմունքը ցեխերով խաղալն է, բակում մի լավ ցեխ կանենք ու կթաթախվենք ցեխերի մեջ, հավես ցեխից պատկերներ կստանաք:

Խաղ 6. Սառույցով նկարչություն՝ տարբեր գույնի ջուր կլցնենք բաժակների մեջ և կդնենք սառնարանում: Այնուհետև թղթի վրա կնկարենք գունավոր սառույցով:

Խաղ 7. Ջուր թափոցի. Թափում ենք լողավազանի ջուրը. Մաքրում ենք լողավազանը, կամ ջրային սպորտլանդիա

Խաղերի շարքը համալրվում է։

Leave a comment