Posted in Без рубрики

Դեպի Թեժառույքի վանք

Այսօր դաստիարակների լաբորիատորիայի կազմով հանդիպեցինք Քոլեջի բակում և շարժվեցինք դեպի Թեժառույքի վանական համալիր։ Վանքի ճանապարհը բարդ ու քարքարոտ էր, բայց դա մեզ չխանգարեց։ Վանքում ընկեր Արմենուհու հետ միասին շարականներ երգեցինք։ Իսկ հետո Տիգրան Զոհրաբյանը պատմեց վանքի մասին։ Վերադարձի ճանապարհը էլ ավելի հետաքրիք դարձավ, երբ անձրև եկավ։ Իրար օգնելով, ընկնելով անցանք այդ ճանապարհը։ Այս ամենին հաջորդեց «Նռանե» պարային համույթ՝ ազգային պարերով։ Եվս մեկ հետաքրքիր և հավես օր սիրելի մարդկանց հետ։

Leave a comment