Posted in Ձմեռային պարտեզ

Ջա՜ ն ձյուն է եկել

Առավոտյան երբ արթնացանք տեսանք ի՞ նչ, ձյուն է եկել։ Արագ հագնվեցինք, հասանք պարտեզ ու նախաճաշից հետո վազեցինք դուրս։ Մի լավ խաղացինք, ուրախացանք, թավալվեցինք ձների մեջ։

Continue reading “Ջա՜ ն ձյուն է եկել”
Posted in Նախագծեր

Բարեկենդանի ծեսը Հյուսիսում նախագիծ

Բարեկենդանի ծես-խաղ նախակրթարանում

Փետրվարի 18,  ժամը 11.00

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Continue reading “Բարեկենդանի ծեսը Հյուսիսում նախագիծ”
Posted in Նախագծեր

Թումանյանական օրեր Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Ժամանակահատվածը՝ փետրվար

Ժամը՝ 15։45-16։15

Նախագծի  մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, 3.2 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Continue reading “Թումանյանական օրեր Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ”
Posted in Նախագծեր

Մատների թատրոն

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, 3.2 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝ Սաների և , 3.2 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ համատեղ տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում ռոդարիական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ: Նախագծի ընթացքում պատրաստելու ենք մատների համար նախատեսված տիկնիկ-կերպարների հավաքածու

Continue reading “Մատների թատրոն”
Posted in Նախագծեր

Փետրվար ամսվա նախագիծ

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Ձմեռային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Փետրվարի 1 -28` Ձմեռային պարտեզ
  • Փետրվարի 1-19`« Թումանյան օրեր »:
  • Փետրվարի 7` Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը,
  • Փետրվարի 14` Տյառնընդառաջ
  • Փետրվարի ` Բուն բարեկենդան
Continue reading “Փետրվար ամսվա նախագիծ”
Posted in Հաշվետվություն

Դդմածես(փաթեթ)

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Հյուսիսային դպրոց պարտեզ՝

Հարավային դպրոց պարտեզ՝

Քոլեջ՝

Էմմա Տերտերյան և Սոնա Ավետիսյան

Անի Մարտիրոսյան և Գայանե Արզումանյան

Գայանե Ավետիսյան և Նարինե Մակարյան

Սեդա Գևորգյան և Մերի Սմբաթյան

Posted in Դդմածես

Հե՜յ ջան Ղափամա

Ամենաշքեղ, ամենասիրուն, ամենահամով֊հոտով դդումին ասում ենք ջա՜ն։
Մեղրով, չիր ու չամիչով, յուղով, բրնձով ավանդական ղափաման համեմեցինք ազգային երգով ու դդմագովքով։
Դդումը փորեցինք, սերմերը հանեցինք, պատերը յուղ արեցինք ու լցոնեցինք ։ Ի՜նչ բուրմունք է խոհանոցում, համեցեք դդմահամտեսի։

Continue reading “Հե՜յ ջան Ղափամա”