Posted in Ձմեռային պարտեզ

Ամանորյա օրացույց

Ահա և մեր տոնական օրացույցը։ Մենք սաների հետ պատրաստեցինք մեզ համար շատ կարևոր օրացույցը, բայց այս անգամ սա մենակ օրացույց չէ, այլ նաև Ամանորյա բարեմաղթանքների բացիկ։ Հերթով ծնողները ամեն առավոտ բացում են ծրարը, կարդում բարեմաղթանքը և օրը սկսում ենք տոնական տրամադրությամբ։ Եվ հաշվում ենք, թե քանի օր մնաց հեքիաթային օրվան՝ Ամանորին:

Continue reading “Ամանորյա օրացույց”
Posted in Նախագծեր

Ամանոր 2022 աշխատանքային նախագիծ

Նախագծի անվանումը ` Դպրոցը ամանորի բաց արվեստանոց

Օրը` դեկտեմբերի 27

Ժամը`11.00

Վայրը` Հյուսիսային դպրոցի֊մարզադահլիճ

Մասնակիցներ` 2֊4տարեկաններ, ծնողներ հյուրեր

Continue reading “Ամանոր 2022 աշխատանքային նախագիծ”
Posted in Ատամհատիկի ծես

Ատամհատիկի ծես. Նախագիծ

Նախագծի անվանումը` «Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»

Մասնակիցներ` 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ, երաժշտության ուսուցչուհի

Անցկացման ժամանակահատվածը` դեկտեմբերի 1-9

Շաբաթվա ընթացքում իրականացնելու ենք հետևյալ աշխատանքները

  • Կավից պատրաստում ենք ատամիկներ
  • Ներկայացնում ենք ռադիոնյութ, որտեղ սաները կպատմեն թե ինչն է օգտակար ատամներին և ինչպես են իրենք խնամում ատամները
  • Պատրաստում ենք ատամիկների ծառ
  • Խոհանոցային գործունեություն.պատրաստում ենք համեղ ատամիկ փոխինձներ
  • Այլընտրանքային նկարչություն
  • Ռոդարիական խաղեր֊չոչեր
  • Առավոտյան ծեսը ընտանիքում

Ոտանավորներ՝  Ատամը
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Խաղ՝ «Ատամհատիկ»

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ: