Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամիսը մեկնարկեցինք տոնական օրացույցով, բայց այս անգամ սա միայն օրացույց չէ, այլ Ամանորյա բարեմաղթանքների բացիկ։ Հերթով ծնողները ամեն առավոտ բացում են ծրարը, կարդում բարեմաղթանքը և օրը սկսում ենք տոնական տրամադրությամբ ու հաշվում ենք, թե քանի՞ օր մնաց Ամանորին: Ըստ օրացույցի դեկտեմբերի 10ին տոնեցինք «Ատամհատիկի ծեսը»։ Նախապես խմբերում սովորեցինք ատամները ինչպես ճիշտ խնամել և նախագիծը դեպի ընտանիք ուղղորդեցինք՝ դարձնելով ընտանեկան նախագիծ։ Ինչպես նաև խմբում պատրաստեցինք սաների ատամների լուսանկարներով ծառ։ Նրանք ոգևորված, գտնում էին իրենց լուսանկարները և ամրացնում ծառին:
Ատամհատիկի ծեսի համար նախավերջին պատրաստություններն է, և սաները ընկեր Լուսինեի օգնությամբ պատրաստեցին կեքսեր։

Continue reading “Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն”