Posted in Без рубрики

Ալրանկարչություն

Օրը` հոկտեմբերի 18

Ժամը` 11։00_12։00

Վայրը` Հյուսիսային դպրոց֊ նախակրթարան

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ, դաստիարակներ։

Նպատակը ` ալյուրը և մանր հատիկեղենը նկարչության այլընտրանք, որն էլ ավելի է զարգացնում սանի մոտ նկարելու երևակայությունը։

Խնդիրները` ալյուրը դիտարկել խոշորացույցով, խաղալ մատներով, զարգացնել մանր մոտորիկան, փորձել մատիկներով սահեցնել ու նկարել, արդյունքում սանը անդադար մարելու , նոր պատկեր ստանալու հեշտությունից վելի կոգևորվի։

Իսկ ալյուրոտվելու հրճվանքը ամենակրևորն է, ալյուրոտ մազեր, քիթիկ , այտեր ու ափեր։

Արդյունքը` ֆիլմաշարով։

Posted in Ծեսեր

Խաղողածես Հյուսիսում

Աշնան արևոտ ու տաք օր,կողովները լիքը խաղողով սաները դուրս եկան բակ։ Երգեցինք, խաղիկ ասեցինք , գովեցիք անուշ ու քաղցրահամ խաղողը, համեմատեցինք գույնն ու ձևը, շատն ու քիչը, լցրեցինք մեծ թասի մեջ ու չփչփալով տրորեցինք։

Continue reading “Խաղողածես Հյուսիսում”