Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 24.10-28.10

24․10 Երկուշաբթի

Նախաճաշ՝ միրգ, հերկուլես, պանիր, վարունգ, հաց

Ճաշ՝ վարունգ, հավով, բրնձով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ`մածուն, թթվասեր,վերմիշելով փլավ, հաց, պղպեղ

Continue reading “Ճաշացանկ 24.10-28.10”
Posted in Մարզական պարտեզ

Մարզական օր

Նախավարժանքը, մարզական խաղերը սաների առօրյայի մի մասն են կազմում։ Հագանք մեր նարնջագույն շապիկները, նախավարժանքին հաջորդեց գլուխկոնծիներ, չոչեր , մարզական խաղեր։ Այնուհետև դուրս եկանք բակ՝ ինքնագլորներ վարելու։ Այնքան էինք ոգևորվել, որ չէինք նկատում թե ինչպես է ժամանակը անցնում։ Վարում էինք, զվարճանում ու ապրում իսկական մանկական հրճվանք։

Continue reading “Մարզական օր”
Posted in Նախագծեր

Իմ սեբաստացի ընտանիքը

Նախագծի անվանումը `Իմ սեբաստացի ընտանիքը

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի սաներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ ծանոթացում  սեբաստացիական ընտանիքների հետ

Նախագծի նկարագրություն

Սաները կամ սանի ընտանիքի անդամները` քույր, եղբայր տեսանյութերի միջոցով պատմում են իրենց ընտանիքների մասին: Ովքե՞ր են իրենց ծնողները, ի՞նչ մասնագետներ են, իրենցից բացի էլ ո՞վ է սովորել կամ սովորում կրթահամալիրում:

Արդյունքը` կամփոփվի բլոգում

Posted in Նախագծեր

Սեբաստացու օրեր. Նոյեմբերյան նախագծեր

Թթուդրիկի ծես. Նախագիծ

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․

Ծառատունկ Հյուսիսում

«Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-5 տարեկանները և սեբաստացի ծնողները:

«Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ». նախակրթարանի ծնողները, տատիկները և սաները մասնակցում են « Խմոր հունցեմ, գունդ սարքեմ»նախագծին . գաթա, հալվա, փոխինդ և այլ ծիսական ուտեստներ:

Թթվահամտես, Հարիսայի ծես: