Posted in Աշնանային պարտեզ

Այց ջերմոց-լաբորատորիա. Սերմնահավաք

Այսօր Հյուսիսի սաների հետ քայլքով, խաղով, երգով հասանք Քոլեջ։ Այնտեղ մեզ դիմավորեց տիկին Շողիկը։ Պատմեց ջերմոց֊լաբորատորիայի մասին, ցույց տվեց նոր բնակիչներին։ Սաները իրենց հետ բերել էին կաղամբ, գազար, խնձոր, որ կերակրեն ծովախոզուկներին և նապաստակին։ Այնուհետև տիկին Շողիկի հետ միասին սերմնահավաք կազմակերպեցինք։ Նա մեզ ցույց տվեց ,թե ինչպես տարբերել արդեն սերմնացանին պատրաստի սերմերը:Սաները հավաքեցին սերմերը, այնուհետև վերադարձանք խումբ։

Continue reading “Այց ջերմոց-լաբորատորիա. Սերմնահավաք”