Posted in Без рубрики

Հարթակում ծնողն է

Օրը՝ հոկտեմբերի 5

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ծնող՝ Մերի Փարսադանյան

Ծնողի մասնագիտությունը՝ լոգոպեդ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ

Նպատակը՝ երեխաներին սովորեցնել ճիշտ հաշվել, ճանաչել գույները ,թվերը և կենդանիներին։ Արտաբերել պարզ, հստակ և քերականորեն ճիշտ։

Խնդիրը՝ ճանաչել գույները , ջրային և ընտանի կենդանիներին, թվերը,զարգացնել մանր մոտորիկան , կազմել քերականորեն ճիշտ նախադասություններ, ինչպես նաև արտաբերել ոչ խոսքային ձայները։

դիդակտիկ նյութեր` թվեր, կենդանիներ, փազլ , լեգո:

Ընթացքը— երեխաները ողջունում են իրար և լոգոպեդին ՝ ծանոթանում իրար հետ։ Լոգոպեդը հանում է փազլը որտեղ տարբեր կենդանիներ են պատկերված և բաժանում ,հետ երեխաներին հրահանգում է որպեսի հերթով դնեն ստացվի ամբողջական պատկեր ։Կենդանին հավաքելուց հետո կռահում ենք ձայնը։

Հաջորդիվ տալիս եմ տարբեր գույների լեգո և շարունակում ենք արտաբերելով և հարցերին ճիշտ պատասխանելով դնել իրար վրա ստանալ տարբեր պատկերներ։

Շարունակելով խաղալ հյուր են գալիս թվերը և համապատասխան քարտերը ։ Թվերը դնում ենք կենտրոնում ,իսկ քարտերը բաժանում ենք երեխաներին , յուրաքանչյուր սան հաշվում է իր քարտի վրա պատկերված առարկաները և գտնում համապատասխան թիվը:Վերջում ջրային կենդանիներով եզրափակում ենք։

Արդյունքները՝ դասարանական բլոգում

Posted in Без рубрики

Հեքիաթասաց մայրիկը

Օրը` հոկտեմբերի 3

Ժամը` 11։30-12:00

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոց -պարտեզի 2_4 տարեկաններ, դաստիարակներ և ծնող` Օլյա Մանդալյան ։

Նպատակը` ծնողին ներգրավել խմբասենյակ, բեմական ներկայացում։

Ընթացք` արդեն իսկ ընտրված հեքիաթը` «Պապն ու շաղգամը» ծնողը դերերով կներկայացնի սաներին։ Կլինեն հարց ու պատասխան և երևակայական թռիչքներ։

Արդյունքը` բլոգում։։

Posted in Без рубрики

Մարզախաղեր

Օրը հոկտեմբերի 14

Ժամը 11.00

Վայրը Հյուսիսային դպրոցի կանաչ լանջեր

Մասնակիցներ 2֊4 տարեկաններ, դաստիարակներ

Նպատակը նախագծի մարզական կարողությունների ցատկել, գլորվել, գլուխկոնծի տալ, կքանիստեր, մարմնի ճկունություն, ինքնագլոր֊ քառանիվ հեծանիվ վարելու հմտությունների ցուցադրում և֊ստուգատես տարատարիք սաների մասնակցությամբ։

Ընթացքը` մաքուր և հիգիենիկ , խնամված կանաչ լանջերին , սպորտային հարմարավետ մարզահագուստներով, աղջիկների մազերը հավաքած, իրականցնում ենք սպորտային խաղեր։

Արդյունքը կհրապարակվի բլոգում և սոցցանցում։

Posted in Без рубрики

Բակային խաղեր

Օրը ` հոկտեմբերի 7

Ժամ` 11։00-12։00

Վայրը ` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Թեման` ազգային, բակային խաղեր։

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիրակներ

Նպատակը`   ազգային մշակույթի յուրացում խաղերի ուսուցում ։  Դաստիարակների սեմինար պարապմունքներից  փորձի փոխանակում, սովորող֊սովորեցնող։

Արդյունքում`  սաները կմասնակցեն ծրագրային, ծիսական խաղերին,  անմիջականորեն մասնակից կդառնա խաղին,  կիմանա խաղերի մասին, կկարողանա խաղալ և իրենց հետ կտանեն ընտանիք և կնպաստի մշակույթի տարածմանը։

Բակային խաղեր

Արդյունքը`  ֆիլմով , նկարաշարով պատում բլոգում։

Posted in Без рубрики

Իմ խելացի , ինքնաշեն խաղ-խաղալիքը

Անվանումը՝ Ինքնաշեն խաղ-խաղալիք՝ դոմինո

Օրը՝ հոկտեմբերի 6

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4տարեկաններ, դաստիարակներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ընթացքը՝ սաների հետ պատրաստում ենք ինքնաշեն խաղ-խաղալիք՝ դոմինո, որը նաև զարգացնող բնույթ է կրում։ Այսինքն զարգացնում ենք մոտորիկան, մտքի ճկունությունը ։

Նպատակը՝ Սովորում ենք գույներ, նաև կարող ենք օգտագործել այլ խաղեր ստեղծելու համար։

Անհրաժեշտ պարագաները՝ բժշկական փայտիկներ և գունանյութեր

Արդյունքը՝ բլոգներում

Posted in Без рубрики

Այլընտրանքային նկարչություն

Օրը` հոկտեմբերի 4

Ժամը` 11:00-12:00

Նպատակը`

Զարգացնել երեխայի մանր մոտորիկան, տարբեր իրերից ստանալ ծաղիկի տեսք։Զարգացնել երևակայությունը։

Ընթացքը`

Ականջի չոփիկների գլխիկները առանձնացնում են և սոսինձով իրար ամրացնում։ Ստանալով ծաղիկի տեսք թաթախում ենք նեկանյուփի մեջ և արտատպում սև ստվարաթղթի վրա։

Օգտագործվող պարագաններք

Ականջի փյտիկ, սոսինձ, մկրատ, սև ստվերաթուղթ։

Արդյունքը` բլոգներում։‎

Posted in Без рубрики

Բարի լո՜ւյս, Ագարակ+լավաշթխիկ

«Բարի լո՜ւյս, Ագարակ + լավաշթխիկ» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբերի 21

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Ուսումնական ագարակ
Ժամը՝ 10։00-12:30:

Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:
Նախագիծ՝ «Բարի լո՛ւյս, Ագարակ»

Continue reading “Բարի լո՜ւյս, Ագարակ+լավաշթխիկ”
Posted in Մարզական պարտեզ

Մարզական-էստաֆետային խաղեր

Մարզական խաղեր, նախավարժանք։ Սա սանի առօրյաից մի հատված է։ Սաները օրը սկսում են ուրախ նախավարժանքով, իսկ օրվա մեջ մարզական խաղեր խաղում` մարզական գործիք դարձնելով խմբում ամեն առարկա` էլ սեղան -աթոռ, էլ ներքնակ։

Continue reading “Մարզական-էստաֆետային խաղեր”
Posted in Նախագծեր

Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

  • Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
  • Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն… Սառը ջուրը կարող է եռալ, Անտեսանելի թանաք. Ձուն լողալ է սովորում
  • Տեխնոլոգիա… աշխատանք գունավոր թղթերով, պլաստիլինով, կավով, խմոր պատրաստում, հաց թխում, բանջարեղենային կերպարներ
  • Այլընտրանքային նկարչություն… , ալրանկարչություն՝ ֆայլերով, խաղողանկարչություն
  • Երգեր՝«Գունդ անեմ», «Ջաղացը մանի, մանի», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» , «Քուրիկ Զիզի», «Ջան , Ջան , Ջան Աշուն է»
  • Հեքիաթ-ներկայացում. Աթբեկ Խնկոյան՝ «Պապն ու շաղգամը»
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`… թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
  • Բակային խաղեր`….գնդակախաղեր, ռեզին

Նախագծեր`

Աշնանային պարտեզ

Ըստ ուսումնական օրացույցի՝ սեպտեմբերի 1-ից սկսվում է «Աշնանային պարտեզ» նախագիծը :
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան, լավաշթխիկ, թթուդրիկ, պատրաստություն ձմռանը: Երեխաները սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել, համտեսել: Բազում հարցերի պատասխաններ սաները նախակրթարանում ստանում են իրենց գործունեության արդյունքում:
Թթու դնելուց առաջ խանութից գնում են մթերքը, կշռում,տարբերակում գույները, հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը:
Շատ հետաքրքիր աշխատանք է սերմ հավաքելը: Սաների համար հայտնագործություն է, թե՝ սերմը պտղի՝ մրգի, բանջարեղենի մեջ է. սկսում են փորփրել, առանձնացնել սերմը պտղամսից, տեղափոխել թղթի վրա, չորացնել և հենց խմբասենյակում ստեղծել իրենց բանջարանոց -լաբորատորիան: Ամեն օր ջրում, փխրեցնում են հողը, սպասում՝ երբ կծլի, օրերը նշում ,որից հետո ամեն օր մետրով, թզով, թելով չափում են, թե ինչքան է բարձրանում ծիլը , հետո հաշվում են, թե քանի տերև աճեց, որից հետո սպասում բերքին. սրանից էլ լավ ուսուցում-հոտազոտում-բացահայտո՞ւմ…
Իսկ թթվից ավելացած բանջարեղենը տանում են Ագարակի կենդանիներին:

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
Սաների համար հարմար գյուղատնտեսական գործիքներ՝փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թավաներ, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորացույցներ, գրտնակներ, շերեփներ, խոհանոցային այլ պարագաներ։
Սաները աշխատում են, միմյանց օգնում, զիջում մեկը մյուսին, փոխանցում ջուրը, բահը, սերմը, փորում հողը, թաթիկներով լցնում սերմը և զգուշությամբ ծածկում հողով:

Աշնանը հիմանականում ցորենացան ենք անում: Ցորենը ցանելուց հետո հետևում ենք աճի ընթացքին, ուսումնասիրում, չափում-համեմատում, հետևում նյութի վիճակի փոփոխությանը՝ ցորեն-ալյուր-խմոր-լավաշ: Ցորենը հավաքելուց հետո եթե հնարավորություն կա երկանքը խմբասենյակ տեղափոխելու, ապա հավաքած ցորենը վերածվում է ալյուրի, որն էլ իր հեթին՝ խմորի և լավաշի:

Շատ սիրելի ծես«Լավաշթխիկ», որի ժամանակ ամեն ինչ կապված է ցորենի, ալյուրի, լավաշի հետ՝ջրաղաց, երկանք, թոնրատուն, որոնց լրացնում և համ ու հոտ են տալիս հացթխիկի ծիսակն երգերը, պարերգերը և ազգային խաղիկները։ Բոլորն անմիջական մասնակիցն են դառնում այս ամենի, տեսնումիսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով, ինչպես են խմոր հունցում, գրտնակում և թոնրից հանում կարմրաթուշ ու խրթխրթան լոշիկը: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է, բա համտեսումը պանրով ու մեր աճեցրած կանաչիով…

«Աշնանային պարտեզ» -ի նախագծերից են նաև «Իմ թաղարը», «Կոմիտասյան օրեր»,«Խնկոյանական օրեր»,«Նոր սեբաստացիներ », «Խաղողածես», «Թթուդրիկ»… և, իհարկե, չենք մոռանում աշնանային լողափը, լողափնյա խաղերի իրական հրճվանքը:

Սեմինար-պարապմունքներ

13:30-14:30—Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական- պարուսուցում:
Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3 շաբաթը

Աշխատանքն ըստ շաբաթների`

Հոկտեմբերի 3֊7

Հոկտեմբերի 10֊14

  • Երկուշաբթի 11:00-12:00 Մարզական ստուգատես
  • Երեքշաբթի  11:00-12:30 Սերմնահավաք 
  • Չորեքշաբթի  11:00-12։00  Խաղողահամտես՝ խաղողածեսին ընդառաջն սաներին կպատմենք խաղողի մասին, կուսումնասիրենք, կհամտեսենք և կգովենք մեր խաղողները, կերպարներ կպատրաստենք
  • Հինգշաբթի  11:00-12։00  Խաղողածես
  • Ուրբաթ 11:00- 12:00 Զարգացնող խաղեր

Հոկտեմբերի 17֊21

Հոկտեմբերի  24֊28

  • Երկուշաբթի 11:30-12:00 ինքնագլորների երթ
  • Երեքշաբթի  11:00-11:30 երգուսուցում  
  • 11։30-12։00 փրփրանկարչություն
  • Չորեքշաբթի 11:00-12:00 Կավով ծեփում ենք բանջարեղեն
  • Հինգշաբթի   11:00-12։00 Ուսումնասիրում ենք բանջարեղենը
  • Ուրբաթ 11:00- 12:00 Պատրաստում ենք բանջարեղենով աղցան